National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում, հավելել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին եւ վճռական է՝ եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը ընդլայնելու եւ խորացնելու հարցում:

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զաորալեկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Երկկողմ համագործակցության առումով նախարարը կարեւորել է մասնավորապես տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ Լյուբոմիր Զաորալեկին նշել է, որ Չեխիան պատրաստ է հնարավորության սահմաններում նպաստել կողմերի հետագա համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին, սահմանադրական փոփոխությունների գործընթացին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am